Ռուս փորձագետ. Հարձակումը Հայաստանի վրա կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա 7 դեկտեմբերի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Այդ մասին հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը: Նրա խոսքերով, Գյումրիում և Երևանում գտնվող ռուսական ռազմակայանները հայերին ապահովագրումն են Ադրբեջանի, և, բացառված չէ, նաև Թուրքիայի հետ պատերազմի դեպքում: «Եթե մենք հարձակվենք Թուրքիայի վրա, դա կլինի պատերազմ ՆԱՏՕ-ի դեմ, իսկ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ապա դա կլինի Ռուսաստանի և Հայաստանի պատերազմը Թուրքիայի հետ, որովհետև ՆԱՏՕ-ն չի մասնակցելու դրան, եթե միայն մենք չսկսենք Թուրքիան վերացնել երկրի երեսից ռազմավարական զենքի օգնությամբ»,- ասել է Խրամչիխինը` ներկայացնելով տարածաշրջանում իրադարձությունների հնարավոր զարգացումը: Միաժամանակ նա նշել է, որ այսօր Թուրքիային կարելի է համարել ՆԱՏՕ անդամ շատ մեծ վերապահումներով: Նրա խոսքերով, Թուրքիան գրեթե խզել է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: «Թուրքիան իրեն համարում է իսլամական աշխարհի առաջնորդը և ցանկանում է իրականում այդպիսին դառնալ: Հնարավոր է` այդ նոր քաղաքական որակը նա կկարողանա հետո լավ վաճառել Արևմուտքին»,- նշել է ռուս փորձագետը, հաղորդում է «Ազատ մամուլը»:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |