Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների խորհրդակցությունը

Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների խորհրդակցությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Փարիզում տարանցիկ այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը:

Խորհդակցությանը անդրադարձ կատարվեց Հանրապետության նախագահի ուղենիշերի եւ նրա կողմից արտաքին քաղաքականության բնագավառում տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստի վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերի 1-2-ը Ալմաթիում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները:

Իչնչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Դեկտեմբերի 7-ին, Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը: Բրյուսելից դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարարը կուղեւորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---