WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհանձնվի բրիտանական ոստիկանությանը 7 դեկտեմբերի 2010 - 12:13 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր կհանձնվի բրիտանական ոստիկանությանը և կկանգնի Լոնդոնի դատարանի առջև: Դատարանը կքննի նրան Շվեդիային հանձնելու մասին գործը, որտեղ Ասանժը մեղադրվում է բռնաբարության համար, հաղորդում է «Ռուսաստան 24» հեռուստաալիքը: Ինչպես հայտնել են Ասանժի փաստաբանները, նա բանակցում է բրիտանական ոստիկանության հետ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Երեքշաբթի ակնկալվող դատավարության ժամանակ Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրոսական դատարանում Ասանժը կպայքարի իրեն գրավի դիմաց ազատ արձակելու համար, գրում է բրիտանական The Guardian թերթը: Վերջին օրերին WikiLeaks-ի հիմնադիրը միջոցներ էր հավաքում գրավի համար իր ընկերների և կողմնակիցների շրջանում: Նա մտադիր էր հավաքել 100-200 հազար ֆունտ ստերլինգ: Եթե դատարանը մերժի, կամ գումարն անբավարար լինի, Ասանժը ձերբակալված կմնա դատավարության ընթացքում: Որոշումն այդ հարցի վերաբերյալ՝ դրական կամ բացասական, պետք է ընդունվի 28 օրվա ընթացքում: Երբ նախորդ ամսվա ավարտին WikiLeaks-ը սկսեց գաղտանզերծել ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերը, ԱՄՆ իշխանությունները քննություն սկսեցին այդ կայքի և նրա հիմնադրմի դեմ՝ ամերիկյան 1917թ. լրտեսության մասին օրենքի խախտման մեղադրանքով: Ըստ օրենքի որպես պատժի առավելագույն միջոց սահմանված է մահապատիժը: Միակ ամերիկացի քաղաքացիները, որոնք մահապատժի են ենթարկվել այդ օրենքով, եղել են ամուսիններ Էտել և Ջուլիուս Ռոզենբերգները, որոնք դատապարտվել են 1950-ականների սկզբին խորհրդային հետախուզությանը ԱՄՆ ատոմային գաղտնիքները փոխանցելու համար: Մինչդեռ եվրոպական երկրները, որպես կանոն, չեն հանձնում կասկածյալներին այն երկրներին, որտեղ նրանց մահապատիժ է սպառնում, դրանից կարող են օգտվել նաև Ասանժի փաստաբանները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |