ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակներում կքննարկեն անվտանգության վեևրաբերյալ համագործակցությունը 7 դեկտեմբերի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալու է ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունենալու ՌԴ ԱԳ նախարարի նախագահության ներքո, որը 2010-ի ընթացքում ԱՊՀ-ում նախագահող երկիր է: Նիստի օրակարգում ընդգրկված են 15 հարցեր, որոնք վերաբերվում են ԱՊՀ շրջանակներում բազմակողմանի փոխազդեցության տարբեր ուղղություններին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքերով, օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական փոխազդեցության թեման: Նախատեսվում է իրականացնել կարծիքների փոխանակում միջազգային քաղաքական արդի հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են ԵԱՀԿ ԱՊՀ անդամ-երկրների հարաբերություններին 2010-ին ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության և Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի լույսի ներքո: Միաժամանակ նա նշել է, որ հարցերի մի մեծ խումբ կապված է անվտանգության ապահովման և ԱՊՀ իրավապահ և սահմանային մարմինների համագործակցության հետ: Մասնավորապես, նախարարները քննարկելու են 2011-2015թթ. համաձայնեցված սահմանային քաղաքականության հայեցակարգի միջոցառումների իրագործման պլանի նախագծերը, հանցավորության, ահաբեկչության և ծայրահեղականության, թմրանյութերի անօրինական շրջանառության, թրաֆիկինգի դեմ պայքարում համատեղ երկամյա ծրագրերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |