Ռոբեր Կոպտաշ. Թուրքիայում հայ լինելը դեռևս վտանգավոր է 8 դեկտեմբերի 2010 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հայ լինելը դեռևս վտանգավոր է: Այդ մասին հայտնել է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Ռոբեր Կոպտաշը: Նա հիշեցրել է, որ Թուրքիան երկրի ծագումով հայ քաղաքացիներին երկրորդ կարգի մարդ է համարում: «Նրանք իրավունքներ ունեն մեր սեփականության, մեր ֆոնդերի, մեր եկեղեցու նկատմամբ: Մեզ ընկալում են որպես օտարերկրացի, այստեղից էլ թշնամու կերպարը և որպես հետևանք` խտրականությունը բոլոր սոցիալական և պաշտոնական մակարդակներում»,- ասել է «Ակոս» թերթի խմբագիրը: «Ստամբուլի հայերը գերադասում են իրենց անունները փոխարինել թուրքական անուններով: Այդպես ավելի հեշտ է, մեր մեջ դեռևս պահպանվել է վախը»,- ընդգծել է Կոպտաշը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում իրադրությունը փոքր-ինչ բարելավվել է: «20 տարի առաջ թուրք մտավորականության մեծ մասը չգիտեր մեր խնդիրների մասին: Հայերն ու քրդերն իրենք էին պաշտպանում իրենց իրավունքները, մինչդեռ այժմ հայտնվել են բոլոր ազգությունների մարդիկ, որոնք փորձում են դիմակայել խտրականությանը: Աճող երիտասարդ սերունդը հասկանում է, որ ազգայնականությունը, որի հարցում պնդում է երկրի ղեկավարությունը, չի արձագանքում պետության շահերին»,- ասել է Ռոբեր Կոպտաշը, գրում է Southeast European Times-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |