Մոսկվայում ձերբակալվել է ծայրահեղական կազմակերպություններից մեկի առաջնորդը16 դեկտեմբերի 2010 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղական կազմակերպություններից մեկի առաջնորդը եղել է Մոսկվայի Կիևյան կայարանի հրապարակում ձերբակալվածների թվում: Նա և ևս 40 ձերբակալվածներ տարվել են Կունցևոյի ՆԳԲ Կիևյան կայարանի հրապարակում տեղի ունեցած միջադեպերի քննության համար: Նրանց կասկածում են սադրանքների կազմակերպման մեջ, որոնք հրահրել են հրապարկում հավաքվածների ագրեսիվ վարքը, գրում է ՌԻԱ Նովոստին: Արմատական կազմակերպության առաջնորդի հետ ձերբակալվել են երիտասարդներ, որոնցից ոստիկանները բռնագրավել են տրավմատիկ և սառը զենք, այդ թվում` մեկ կացին: Որոշվում է նրանց նկատմամբ վարչական և քրեական գործերի հարուցման հարցը: Վերջին մի քանի օրերին Ռուսաստանում լարված իրավիճակ է: Արմատական ազգայնականները զանգվածային ցույցեր են անցկացնում ողջ երկրում: Ձերբակալվել է շուրջ 1000 մարդ:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |