Արևմուտքի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը վատթարացնում է իրավիճակը, գտնում է իրանցի քաղաքական գործիչը 8 հունվարի 2011 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, Արևմուտքի միջամտությունը միայն վատթարացնում է իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Թավրիզի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Հաուշենգ Ֆակերը Մոսկվայի Առևտրի պալատում իրանական հանձնաժողովի ղեկավար Ռաջաբ Սաֆարովի հետ հանդիպմանը: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պայման է հանդիսանում Ջուղա-Մոսկվա երկաթուղային երթևեկության վերսկսման համար: «Մինչ Իսլամական հեղափոխության հաղթանակը ամեն օր 400 վագոն է տեղափոխվել այդ երկաթուղով: Հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանգեցրեց երկաթուղու ավերմանը, իսկ այսօր անհրաժեշտ է համագործակցել ռուսական կողմի հետ, անհրաժեշտ է նրա ավանդը այդ երթուղին վերականգնելու համար»,-ասել է նա: Իր կողմից Սաֆարովը նշել է, որ Արևմուտքը մտահոգված է նրանով, որ հակամարտության հանգուցալուծման դեպքում կարող է ուժեղանալ Իրանի դերակատարությունը համաշխարհային խնդիրների լուծման հարցում: «Անտրամաբանական է, որ հարևան երկրների միջև հակամարտության պատճառով, ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղին չի գործում»,-ասել է նա: Սաֆարովը հայտարարել է նաև, որ ռուսական երկաթուղային ընկերությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ջուղա-Մոսկվա երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործում, հաղորդում է Iran.ru-ն:
Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |