Հայաստանն ու Կիպրոսը ստորագրել են հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր17 հունվարի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները բոլոր ուղղություններով և նախանշել այն հնարավոր քայլերն ու միջոցառումները, որոնց արդյունավետ իրականացումը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների էլ ավելի խորացման համար։ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը խոսել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն. Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը Համատեղ հռչակագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ստորագրել են նաև «Համաձայնագիր ՀՀ և Կիպրոսի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին», «Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. համար ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի իրականացման նպատակով Համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ» և «Աշխատանքային ծրագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |