Մերձավոր Արևելքի երկրները հրաժարվում են Լիբանանում կառավարական ճգնաժամի կարգավորումից

PanARMENIAN.Net - Թուրքիան և Քաթարը Սաուդյան Արաբիայի օրինակով մտադիր չեն շարունակել միջնորդությունը Լիբանանում հակամարտության կողմերի միջև ընթացող բանակցային գործընթացում, հունվարի 20-ին հայտնել են այդ երկրների ԱԳՆ ղեկավարները:

Լիբանանում կառավարական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ կառավարության 11 անդամներ, որոնք ներկայացնում են «Հեզբոլահի» շահերը, հայտարարել են իրենց հրաժարականի մասին: Կառավարական ճգնաժամի պատճառ են դարձել կառավարության ներսում տարաձայնությունները ՄԱԿ հատուկ դատարանի հետևությունների պատճառով, որը հետաքննել է 2005-ին նախկին վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրիի սպանությունը, հաղորդում է Zman.com-ը:

Մամուլում չհաստատված տեղեկությունների համաձայն դատարանը կարող է մեղադրանքներ ներկայացնել «Հեզբոլահի» ղեկավարության անդամներին սպանությանն առընչություն ունենալու համար: «Հեզբոլահը» կտրականապես հերքում է իր մասնակցությունն ալ Հարիրիի սպանությանը և ճնշում գործադրում Լիբանանի վարչապետի վրա և պահանջում, որպեսզի նա անցկացվող հետաքննությունը հայտարարի ամերիկա-իսրայելական դավադրության մաս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---