«Դոմոդեդովո» օդանավակայանը պատասխանատվություն չի կրում ահաբեկչության համար

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը չի կարող պատասխանատու լինել հունվարի 24-ի ահաբեկչության համար: Այդ մասին հայտարարել է օդանավակայանի մամլո քարտուղար Ելենա Գալանովան: «Ավիացիոն անվտանգության բոլոր պահանջները մեր ծառայությունների կողմից կատարվել են»,-ասել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը պատասխանատվության կկանչվի անվտանգության ոլորտում արձանագրված խախտումների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---