Փետրվարին ԱՊՀ իրավապահ մարմինները կքննարկեն տրանսպորտի օբյեկտներում ահաբեկչության կանխարգելման հարցերը

PanARMENIAN.Net - ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը (ՀԱԿ) փետրվարին ծրագրում է խորհրդակցություն անցկացնել, որի ժամանակ կքննարկվի ԱՊՀ պետությունների տրանսպորտային ենթակառույցի օբյեկտներում ահաբեկչական ակտերի կանխման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքը:

ԱՊՀ ՀԱԿ-ը ձեռնամուխ է եղել տրանսպորտային անվտանգության ապահովման բնագավառում Համագործակցության պետություններում ձեռնարկվող միջոցների համալիր վերլուծության անցկացմանը` գործնական փորձի ընդհանրացման և հետագա փոխանակման, ինչպես նաև համատեղ գործունեության հիմնական ուղղությունների մշակման համարե,- մեջբերում է Կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովին մամլո ծառայությունը:

Ինչպես ասել է Նովիկովը, փետրվարին ԱՊՀ ՀԱԿ-ը Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցություն կանցկացնի, որտեղ ծրագրվում է առանձին քննարկել պետական անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների` ԱՊՀ պետությունների տրանսպորտային ենթակառույցների օբյեկտներում ահաբեկչական ակտերի կանխմանն ուղղված համաձայնեցված գործողություններին վերաբերող հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---