ՌԴ քննչական կոմիտե. Ահաբեկչությունը «Դոմոդեդովոյում» բացահայտվել է

ՌԴ քննչական կոմիտե. Ահաբեկչությունը «Դոմոդեդովոյում» բացահայտվել է

PanARMENIAN.Net - ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ ահաբեկչությունը «Դոմոդեդովոյում» բացահայտված է: Ըստ նրա, քրեական գործի բացահայտման մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԶԼՄ-ներում ենթադրություններ կային, որ ահաբեկչությանը մեղսակից է ոմն Վիտալի Ռազդոբուդկոն, որը վահհաբիտների «Նոգայի ջամահաթ» խմբի անդամ է: Աղբյուրները գրել են, որ Ռազդոբուդկոն մահապարտ է, մյուսները գրել են, թե օգնել է մահապարտին: Սակայն, հունվարի 28-ին իրավապահ մարմինները հայտարարեցին, թե նա ոչ մի կապ չունի ահաբեկչության հետ:

«Դոմոդեդովոյում» հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվեց 35 մարդ, շուրջ 100-ը՝ վիրավորվեցին: Հարուցվել է երկու քրեական գործ, ահաբեկչության փաստով և օդանավակայանում անվտանգության կանոնները չպահպանելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---