Լայամ Ֆոքս. Միանգամայն հավանական է, որ Իրանը կարող է 2012-ին միջուկային զենք ստանալ

PanARMENIAN.Net - Իրանը կարող է 2012-ին միջուկային զենք ձեռք բերել: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լայամ Ֆոքսը` հանդես գալով բրիտանական խորհրդարանում: Նա մատնանշել է այն, որ Թեհրանը շարունակում է օպերացիաներ վարել ուրանի հարստացման համար, որն ունի «ռազմական պոտենցիալ»:

Համայնքների պալատի պատգամավորներից մեկը խնդրել է Ֆոքսին մեկնաբանել վերջերս իսրայելական արտաքին հետախուզության՝ «Մոսսադի» ղեկավարի պաշտոնը լքած Մեհիր Դաղանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի կարող մինչև 2015-ը միջուկային զենք ստեղծել:

«Մենք կիսում ենք ՄԱԳԱՏԷ-ի լուրջ անհանգստությունն այն մասին, որ Իրանն ադեկվատ բացատրություններ չի ներկայացրել իր միջուկային ծրագրի մասին»,- ասել է Ֆոքսը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---