ՄՃԽ-ն զգուշացնում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության մասին

PanARMENIAN.Net - Պատերազմի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կործանարար հետևանքներ կունենա տարածաշրջանի համար: Այս մասին ասվում է «Հայաստան և Ադրբեջան. Կանխել պատերազմը» Միջազգային ճգնաժամային խմբի վերջին հրապարակման մեջ, որը կարևորում է նախորդ տարվա իրավիճակի վատթարացումը: Հաշվի առնելով երկու կողմերի նոր ռազմական հնարավորությունները` զինված հակամարտությունը Հարավային Կովկասում ավելի ծանր կլինի, քան 1992-1994թթ-ին անկայուն հրադադարով ավարտված պատերազմի ժամանակ: Նույնիսկ եթե ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը չեն նախատեսում անմիջապես որևիցե քայլի դիմել, հրաձգությունը կարող է վերահսկողության տակից դուրս գալ, ասվում է հրապարակման մեջ:

«Շփման գծում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ անորոշությունը և թափանցիկության պակասը, զենքի և զինամթերքի գործարքները, ինչպես նաև այլ ռազմական ծախսերը եւ նույնիսկ պետության` խաղաղության շուրջ տարվող բանակցությունները նպաստում են անկայուն իրավիճակին», - ասում է Ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիթսը: «Մոնիթորինգի մեխանիզմները պետք է ամրացվեն և պետք է ձեռնարկվեն միջոցներ պատահական պատերազմի հնարավորությունը նվազեցնելու համար»:

Անցած տասներկու ամիսները տեսել են հրադադարի ռեժիմի խախտումներ շատ տարածքներում` կիրառելով ավելի բարդ մարտավարություն եւ զենք: Առնվազն 25 մարդ զոհվել է 2010 թվականին, եւ երեք հոգի սպանվել են 2011-ին: Այն հեռանկարը, որ նավթի արդյունահանումը, որը Ադրբեջանի ռազմական բյուջեին հսկայական աճ ապահովեց, կնվազի` և դիվանագիտության անկման պայմաններում ավելի կգայթակղի Ադրբեջանին ուժ կիրառելու այս հակամարտությունում, ասվում է հրապարակման մեջ:

Ըստ Ճգնաժամային խմբի, ավելին պետք է անել ստատուս-քվոն փոխելու համար, ինչը մեծ վնաս է հասցնում Ադրբեջանին, որի տարածքը մնում է պաշարված, եւ որը օթևան է տրամադրում մեծ թվով տեղահանված անձանց: Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ իր ռազմական վերակառուցման հիմնական նպատակն է ճնշել Հայաստանին` դրդելով դիվանագիտական փոխզիջման: Բայց այն նաեւ պետք է ճանաչի, որ ունի օբյեկտիվ հետաքրքրություն միջոցներ ձեռնարկելու, որպեսզի շփման գծի իրավիճակը դառնա ավելի թափանցիկ, ունենա ավելի քիչ մահացու դեպքեր եւ լինի վերահսկելի:

Կողմերը պետք է սկսեն հակադարձել վտանգավոր միտումները, uտորագրելով հիմնարար սկզբունքներին լուծում տվող փաստաթուղթ, լարվածությունը նվազեցնելու եւ զինված բախումը կանխելու: Ռուսաստանը, որպես այս հակամարտության առաջատար միջնորդ, պետք է դադարեցնի սպառազինության եւ տեխնոլոգիայի մատակարարումը կողմերին, իսկ մյուսները պետք է հետևեն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի արգելքներին: ԵԱՀԿ-ն պետք է խրախուսի կողմերին ընդլայնել դիտորդական առաքելության մանդատը եւ խումբը, գտնում է են հրապարակման հեղինակները:

«Բանակցություններում առաջընթաց չունենալը մեծացնում է պատահական պատերազմի հավանականությունը ցանկացած պահին»,- ասում է Սաբինա Ֆրեյզերը, Ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրենը: «Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Եվրոպական Միությունը պետք է կանխեն այս սցենարի բարձր առաջնայնությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---