Վլադիմիր Զախարով. Ռուսաստանում, ցավոք, չկան մարդիկ, որոնք կարող են օգնել Ադրբեջանի Խրախ-Ուբա գյուղի բնակիչներին 9 փետրվարի 2011 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Ռուսաստանի սահմանում գտնվող Խրախ-Ուբա գյուղի հետ կապված պատմությունը վաղուց է սկսվել: Ըստ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի, հենց լեզգիներն են կովկասցի ալբանացիների իսկական ժառանգները, ինչին հավակնում է Ադրբեջանը: «Դա գիտի պաշտոնական Բաքուն, որը միայն ադրբեջանցիներին է համարում կովկասցի ալբանացիների հետնորդը: Ուստի, նա վարում է լեզգիների ադրբեջանականացման քաղաքականություն և թույլ չի տա, որպեսզի գյուղը վերադարձվի Ռուսաստանին»,-ասել է ռուս փորձագետը: Զախարովը հիշեցրել է, որ այն միտքը, թե ադրբեջանցի թուրքերը սերում են կովկասցի ալբանացիներից, առաջին անգամ հնչեցրեց ակադեմիկոս Զիա Բունիյաթովը, իսկ հետո դարձավ պաշտոնական տեսակետ: «Իրավիճակն այժմ տխուր է: ՌԴ-ն չի գնա դիմակայության Ադրբեջանի հետ և գյուղը կմնա Ադրբեջանի կազմում: Ռուսաստանում, ցավոք, չկան մարդիկ, որոնք ծանոթ են իրավիճակին և կկարողանային օգնել լեզգիներին»,-ասել է Զախարովը: Ադրբեջանի տարածքի Խրախ-Ուբա գյուղի բնակիչները Մախաչկալայում հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները որպես ՌԴ քաղաքացիների: «Ադրբեջանական կողմը պահանջում է բնակիչներից անհապաղ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը, հակառակ դեպքում, սպառնում է բռնագաղթել առանց փոխհատուցելու գույքն ու հողատարածքը, ինչը կտրականապես անընդունելի է: Դիմում ենք ՌԴ-ի ու Դաղստանի ղեկավարությանը՝ խնդրելով ապահովել Խրախ-Ուբա անկլավի բնակիչների սահմանադրական իրավունքնեի պաշտպանությունը, դադարեցնել գյուղի բնակիչների բռնագաղթն ու միավորել ընտանիքներին՝ հնարավորութուն տալով անարգել անցնել պետական սահմանը, ճանաչել Խրախ-Ուբան ՌԴ տարածք»,-ասվում է հանրահավաքի բանաձևում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |