ANCA-ն փորձում է թույլ չտալ, որ ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին ու Արցախին կրճատվի

ANCA-ն փորձում է թույլ չտալ, որ ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին ու Արցախին կրճատվի

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունից ընտրված կոնգրեսականները, որոնք մեծամասնություն են կազմում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հայտարարում են 2011թ. ֆինանսական ծախսերը կրճատելու մտադրության մասին, ինչը կարող է անդրադառնալ նաև այն ֆինանսական ծրագրերի կրճատման վրա, որոնք հետաքրքրում են ԱՄՆ հայ համայնքին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ:

Դեռ հայտնի չէ, ինչպես դա կանդրադառնա Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից տրամադրվող օգնության վրա: Օրենսդիրներին հասցեագրված նամակներում հանձնախումբը նշել է, թե որքան կարևոր է Հայաստանի համար ամերիկյան օժանդակությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման ու հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար:

ANCA-ն նաև հորդորել է կոնգրեսականներին պահպանել օգնության նախկին ծավալները՝ Հայաստանին տնտեսական օգնության 50 մլն դոլարի և 10 մլն ռազմական օգնության ձևով, ինչպես նաև Ղարաբաղին հատկացվող 10 մլն դոլարը:

Հանձնախումբը կոչ է անում կոնգրեսականներին պահպանել Ազատության ակտի 907-րդ ուղղումը, որը թույլ չի տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---