ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իչպես է իր ենթահանձնաժողովն օգնելու ԵԱՀԿ ՄԽ-ին

ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իչպես է իր ենթահանձնաժողովն օգնելու ԵԱՀԿ ՄԽ-ին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ կազմում այդ կառույցի ղեկավար Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ վերականգնված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել 37-ամյա իսպանացի պատգամավոր Խորդի Քսուկլա ի Կոստան: «Հարավային Օսեթիան, Աբխազիան և ԼՂ-ն հանդիսանում են ավանդական 3 սառեցված հակամարտությունները Հարավային Կովկասում»,- նշել է Քսուկլա ի Կոստան PanARMENIAN.Net -ին տված հարցազրույցում: Նա վերջին 11 տարիներին եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, 7 տարին՝ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Վերջին 3.5 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ի անդամ է: Իր կարիերայի ընթացքում մասնակցել է ընտրական դիտորդական առաքելություններին, օրինակ` Պաղեստինում, (հունվար 2006), ինչպես նաև օգոստոսյան պատերազմից հետո ԵՄ պատվիրակության հետ մեկնել է Վրաստան:

Քսուկլա ի Կոստայի` Հարավային Կովկասի մասին կուտակած փորձը սահմանափակ է և, ըստ քննադատների, այս փաստը նորանշանակ նախագահի առաքելության իրագործումն ավելի կդժվարացնի: PanARMENIAN.Net –ին տված հարցազրույցում պատգամավորը չի մանրամասնել թե ինչ մոտեցումներ և փորձառություն է դրսևորելու ԵԽԽՎ ենթահանձնաժողովում իր նոր առաքելությունը ստանձնելով: Նա միայն նշել է, որ 10 տարվա աշխատանքային փորձ ունի: Քսուկլա ի Կոստան այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իչպես է իր ենթահանձնաժողովն օգնելու ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը:

Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը նամակ էր հղել Բյուրոյի անդամներին` նշելով, որ «հայկական պատվիրակության համար կան հիմքեր կասկածի տակ դնելու Բյուրոյի անկեղծությունը, անաչառությունը և ազնվությունը` հաշտություն փնտրելու մտադրություններում, ինչպես նաև այս չափազանց զգայուն խնդրում պատասխանատվության իրացման մեջ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---