Փետրվարի 27-ից մարտի 5-ն ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ 5 մարտի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 3-ին և 4-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ ուժերը գործել են առավել հավասարակշռված և նպատակային: Ծախսելով անհամեմատ քիչ քանակությամբ զինամթերք, հայկական ուժերին հաջողվել է շփման գծի ողջ երկարությամբ ճնշել ադրբեջանական բանակի ակտիվությունը, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |