Լիբանանում պահանջում են փոխել Սահմանադրությունը

Լիբանանում պահանջում են փոխել Սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Լիբանանում պահանջում են ստեղծել համաժողովրդական պետություն: Հազարավոր լիբանանցիներ կիրակի օրը անցան Բեյրութի փողոցներով՝ պահանջելով փոխել կրոնական հիմունքներով պետության կառուցվածքը: Սա նման երկրորդ ցույցն է Լիբանանում, հայտնում է ZMAN.com-ը:

Լիբանանի պետական համակարգը հիմնված է բոլոր կրոնական համայնքների միջև կնքված պայմանագրի վրա, որը ստորագրվեց 1943թ., երբ Լիբանանն անկախացավ Ֆրանսիայից:

Այդ պայմանագիրը պահպանում է փխրում հավասարակշռությունը 18 կրոնական համայնքների միջև, որոնցից հիմնականներն են մարոնիտները, առաքելական հայերը, ուղղափառներն ու մահմեդական շիաները և սունիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---