ԱՄՆ-ն Աֆղանստանում կմնա 2014 թվականից հետո 7 մարտի 2011 - 20:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Աֆղանստանում կմնա 2014 թվականից հետո: Ինչպես հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որն այցով ժամանել է Աֆղանստան, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել աֆղանական իշխանությունների հետ: Գեյթսը, սակայն, նշել է, որ խոսքը չի գնում տարածաշրջանում զգալի ռազմական հավաքակազմի ներկայության մասին, հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր, որ Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերի ռազմական օպերացիաները կդադարեցվեն սահմանված ժամկետում` 2014 թվականին: Այդ ժամանակ երկրի պաշտպանության գործում առաջատար դերը կստանձնեն աֆղանական անվտանգության ուժերը: Պորտուգալիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում այդ Ալյանսի անդամ երկրների ղեկավարները հաստատեցին իրենց մտադրություններն այն առնչությամբ, որ 2014 թվականի ավարտին ամերիկյան և նատօյական զինվորականները կդադարեցնեն ռազմական օպերացիաներն Աֆղանստանում և կսկսեն միայն այդ երկրին օգնություն ցուցաբերելու հետ կապված գործառույթներ իրականացնել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |