Հայաստանում ռուսական ռազմական ուժերի տեղակայումը գիտակված, կշռադատված որոշում է, ասել է ՀՀ վարչապետը

PanARMENIAN.Net - Հայաստանում կան տեղակայված ռազմական ուժեր, ինչը ՀՀ-ի գիտակված, կշռադատված որոշումն է, քանի որ այս տարածաշրջանում ունենալով լրջագույն խնդիրներ, չկարգավորված ռազմական խնդիրներ հարևանների հետ, որոնց տնտեսական, ռազմական կարողությունները տասնապատիկ անգամ գերազանցում են փոքր Հայաստանի կարողությունները, մենք կարիք ունենք ապահովելու մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Այս մասին մարտի 17-ին Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: «Մի ժողովրդի, որ տեսել է Ցեղասպանություն, և որի ենթագիտակցության մեջ ֆիզիկական անվտանգոթյան խնդիրն ունի էական նշանակություն։ Ե՞րբ կնվազի միակողմանի ռազմական ուժերի տեղակայման անհրաժեշտությունը տարածաշրջանում. այն ժամանակ, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռիսկերն էապես կնվազեն, իսկ դրա ճանապարհը և իմ համոզմունքները ձեզ ներկայացրեցի։ Դա ժողովրդավարական ուղիով իրականացվող բարեփոխումներն են, և եթե այդ ոլորտում մենք ունենանք հաջողություն, ապա տարածաշրջանում կլինի վստահության մթնոլորտ, ու ռազմական ուժերի առկայության անհրաժեշտություն չի լինի»,-ասել է Տիգրան Սարգսյանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---