Ճապոնական «Ֆուկուսիմա-1»-ի ճառագայթումը հասել է ԱՄՆ արևելք, որի մակարդակը, սակայն, վտանգավոր չէ

Ճապոնական «Ֆուկուսիմա-1»-ի ճառագայթումը հասել է ԱՄՆ արևելք, որի մակարդակը, սակայն, վտանգավոր չէ

PanARMENIAN.Net - Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարայյին ԱԷԿ-ի ճառագայթման հետևանքներ են նկատվել ԱՄՆ արևելյան Օհայո, Մասաչուսեթս և Փենսիլվանիա նահագների անձրևաջրերում: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Մասնագետները հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը մարդկանց առողջության համար վտանգ չի ներկայացնում: Այսպես, յոդ-131-ի փոքր քանակություն է հայտնաբերվել անձրևաջրում, որը հավաքվել է Քլիվլենդի համալսարանական շենքերից մեկի տանիքին: Այդ ջրի ճառագայթումը կազմել է բնական ճառագայթային ֆոնի մեկ տասներորդ մասը: Փորձագետները համոզված են, որ յոդ-131-ն ԱՄՆ է հասել Ճապոնիայից:

Ավելի վաղ շրջակա միջավայրի պահպանման վարչության աշխատողներն ԱՄՆ տարբեր նահագներում արձանագրել են անձրևաջրերում ռադիոակտիվության բարձրացում: Մասնագետները զգուշացրել են, որ հնարավոր է, ճառագայթումը Ճապոնիայից հասնի ԱՄՆ, սակայն միաժամանակ պնդել են, որ այն վտանգ չի ներկայացնելու: Այնուամենայնիվ, ձեռնարկվել են ռադիոակտիվության դիտարկման լրացուցիչ միջոցներ:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---