Դոնի Ռոստովում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ճշմարտություն առանց դատի» խորհրդաժողով

Դոնի Ռոստովում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ճշմարտություն առանց դատի» խորհրդաժողով

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Դոնի Ռոստովում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ճշմարտություն առանց դատի» խորհրդաժողով: Կազմակերպիչներն են հայ համայնքի Դոնի Նոր Նախիջևանի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է Դոնի Ռոստովի հայ համայնքի Տեղեկատվության բաժինը, խորհրդաժողովի նպատակն է լայն զանգվածներին հասցնել ճշմարտությունն այն ամենի մասին, ինչ կատարվում էր Արևմտյան Հայաստանում XX դարի սկզբին: «Մենք ոչ մեկին չենք դատում, ճշմարտությունն ակնհայտ է և ապացույցների կարիք չունի: Խորհրդաժողովի մասնակիցներն իրենք կհամոզվեն դրանում»,- ասվում է խորհրդաժողովի կազմակերպիչների հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---