Կոսովոյի նախագահը լքել է իր պաշտոնը. Սահմանադրական դատարանը վճռեց, որ նրա ընտրությունն անօրինական է եղել

Կոսովոյի նախագահը լքել է իր պաշտոնը. Սահմանադրական դատարանը վճռեց, որ նրա ընտրությունն անօրինական է եղել

PanARMENIAN.Net - Կոսովոյի նախագահ Բեջետ Պակոլլին լքել է իր պաշտոնն այն բանից հետո, երբ շրջանի Սահմանադրական դատարանը նրա ընտրությունն անօրինական ճանաչեց: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մարտի 28-ին Կոսովոյի Սահմանադրական դատարանը, դիտարկելով ընդդիմության բողոքը, հայտարարեց, որ փետրվարի 22-ին խորհրդարանի նիստում Պակոլլիի ընտրությունն անօրինական է եղել:

Դատավորների մեծ մասը գտավ, որ քվեարկության ժամանակ ընթացակարգային խախտումներ են տեղ գտել: Դեռևս պարզ չէ` արդյոք կրկին քվեարկություն է անցկացվելու Պակոլլիի թեկնածության վերաբերյալ, թե նախագահի պաշտոնին այլ քաղաքական գործիչ է ընտրվելու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---