USGS. Մարտի 30-ին կես ժամվա ընթացքում Ճապոնիայում 5,1-5,3 մագնիտուդով երեք երկրաշարժ է տեղի ունեցել

USGS. Մարտի 30-ին կես ժամվա ընթացքում Ճապոնիայում 5,1-5,3 մագնիտուդով երեք երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում և արևելքում կես ժամվա ընթացքում 5,1-5,3 մագնիտուդով երեք երկրաշարժ է տեղի ունեցել, ասվում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքում առկա հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին և ամենաուժեղ երկրաշարժը 5,3 մագնիտուդով տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:51-ին (երևանյան ժամանակով` 17:51-ին): Էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Տոկիոյից 120 կիլոմետր հարավ-արևելք: 5,1 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:00-ին (երևանյան ժամանակով` 22:00-ին): Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Սենդայ քաղաքից 105 կիլոմերտ հյուսիս-արևելք: Մոտ 20 րոպե անց տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երրորդ երկրաշարժը: Տեղական ժամանակով 22:19-ին (երևանյան ժամանակով 18:19-ին) գրանցված ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իվակի քաղաքից 43 կիլոմերտ հեռավորության վրա:

Ցունամիի առաջացման մասին նախազգուշացում չի եղել:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---