ՀՀ նախագահը Միրկո Ցվետկովիչի հետ քննարկել է հայ-սերբական տնտեսական համագործակցության զարգացման հարցերը

ՀՀ նախագահը Միրկո Ցվետկովիչի հետ քննարկել է հայ-սերբական տնտեսական համագործակցության զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչի և Ազգային ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ: Վարչապետ Միրկո Ցվետկովիչի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական տնտեսական համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են, որ ի թիվս մի շարք այլ ոլորտների, փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության բնագավառում:

Նախագահ Սարգսյանը Սերբիայի ԱԺ նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի անունից կտրվի պաշտոնական ընթրիք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---