Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ

PanARMENIAN.Net - Այսօր Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության ամփոփում» անունը կրող բանաձեւը, որտեղ նշված են այն հիմնական բոլոր ուղղություններն ու ծրագրերը, որոնք իրականցվում են Արեւելյան ուղղությամբ:

Բանաձեւի 47-րդ կետով Եվրոպական խորհրդարանի կողմից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում, հաշվի առնելով ԵՄ ակտիվ ներգրավվածությունը Արեւելյան հարեւանության ծրագրում` անվտանգությանը վերաբերող հարցերում, ակտիվացնել իրենց գործողությունները՝ գտնելու համար Մերձդնեստրյան եւ Հարավային Կովկասի ձգձգված հակամարտությունների կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Բանաձեւի հաջորդ` 48-րդ կետով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները եւ նորարարական մոտեցումները, եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) եւ հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթին եւ տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---