Բյուլենթ Առինչը Հայաստանին մեղադրում է, որ նա չընդունեց 1915թ. արխիվները բացելու Թուրքիայի առաջարկը 7 ապրիլի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Առինչը ելույթով հանդես է եկել «Մարշալի ֆոնդ» ամերիկյան վերլուծական կենտրոնում` պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին: «Այդ ժամանակահատվածում բռնի տարհանումը կիրառվում էր` ելնելով անվտանգության նկատառումներից: Բռնի տարհանումն ու ցեղասպանությունը նույն բանը չէ: Մենք բոլորս գիտենք ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի սահմանումը»,- ասել է Առինչը` ընդգծելով, որ Թուրքիան ո'չ անցյալում, ո'չ էլ ներկայում ցեղասպանություն չի իրագործել հայ ժողովրդի նկատմամբ: Թուրքիայի փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը չընդունեց արխիվները բացելու և 1915 թվականի իրադարձությունների հետաքննության հանձնաժողով ստեղծելու` Թուրքիայի առաջարկը, հաղորդում է TRT-Russian-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը |