Ադրբեջանի ամենամեծ դրոշը պատռվել է չորրորդ անգամ

Ադրբեջանի ամենամեծ դրոշը պատռվել է չորրորդ անգամ

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ի երեկոյան ժամը 18-19-ի սահմաններում կրկին իջեցվել էր Ադրբեջանի ամենամեծ դրոշը, որը գտնվում է Բաքվի Պետական դրոշի հրապարակում: Վարկածներից մեկի համաձայն, դրոշը պատռվել է ուժեղ քամուց, մեկ այլ վարկածով՝ խնդիրը կտորն է, որից կարված է դրոշը, գրում է «Ենի մուսավաթ» թերթը:

Բաքվի պետական դրոշի հրապարակի հիմնարկեքը եղավ 2007թ. դեկտեմբերի 30-ին: Ամերիկյան Trient Support ընկերության նախագիծը իրականացրեց Azenko ադրբեջանական ընկերութունը: 2010թ. սեպտեմբերի 1–ին հրապարակի բացումից մեկ օր անց ուժեղ քամու պատճառով պատառոտված 350-կիլոգրամանոց դրոշն իջեցվեց: Նույն իրավիճակը կրկնվեց ևս երկու անգամ:

Մեկ ամիս առաջ սկսեց ճոճվել դրոշի 162-մետրանոց ձողը, որի պատճառով տարհանվեցին մոտակա տների բնակիչները: Պետական դրոշի հրապարակի կառուցման համար Ադրբեջանի պետբյուջեից ծախսվել է 55 մլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---