Իսրայելի կառավարությունն իրավունք չունի եկեղեցիներից հարկ գանձել, հայտարարել են Հայկական պատրիարքարանում

Իսրայելի կառավարությունն իրավունք չունի եկեղեցիներից հարկ գանձել, հայտարարել են Հայկական պատրիարքարանում

PanARMENIAN.Net - Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիները և սրբավայրերը գոյություն ունեն 2000 տարի, և նրանցից ոչ ոք եկամտահարկ չի գանձել` ոչ Օսմանյան կայսրության օրոք, ոչ բրիտանական մանդատի: Իսրայելի կառավարության որոշումն իրավազոր չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարի հայ վարդապետ Բագրատը: Նրա խոսքերով, Երուսաղեմի բոլոր քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները հայտարարությամբ են հանդես եկել այդ որոշման դեմ:

Միաժամանակ, Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը նշել է, որ այդ որոշումն ուղղված է հունական ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև արաբ մարոնիտների դեմ: «Հունական եկեղեցին և քրիստոնյա արաբները լուրջ տարաձայնություններ ունեն, և նրանք, չգիտես ինչու, ցանկանում են Իսրայելի կառավարության հետ քաշքշուկի մեջ ներքաշել ՀԱԵ-ն»,- ասել է նա և հավելել, որ ոչ ոք չի պատրաստվում եկամտահարկ գանձել Երուսաղեմի հայկական եկեղեցիներից: Իր հերթին, IzRus պորտալի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը նշել է,որ կառավարությունում «ակնհայտորեն ինչ-որ բան շփոթել են»: «Միգուցե եկեղեցիները վճարելու են տեղական հարկ, որն Իսրայելում վճարում են բոլորը: Ամենայն հավանականությամբ, պաշտոնյաները չեն պարզել, թե ինչու է խառնաշփոթ առաջացել»,- ասել է Գոլդենշտեյնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---