Ադրբեջանի իշխանությունները խստացնում են օտարերկրյա լրագրողներին մուտքի արտոնագրի հանձնումը22 ապրիլի 2011 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Մի շարք արտասահմանյան լրագրողներ, որոնք մուտքի արտոնագիր ստանալու համար դիմել են արտասահմանում Ադրբեջանի դեսպանատուն, անակնկալ կերպով բախվել են «ռեժիմի խստացման» հետ: Այսպես, լրագրողներին խնդրում են ներկայացնել նյութերը, որոնք մինչև հիմա գրել են Ադրբեջանի մասին, ինչպես նաև հարցնում են, թե ինչու է նրանց թերթը կամ հեռուստատեսությունը ինչ-որ բացասական բան ասել Ադրբեջանի մասին: Ադրբեջանի հասցեին քննադատության առկայության դեպքում մուտքի արտոնագիր չի տրվում: Այդ մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում պատմել է անվանի արևմտյան լրագրողը, որը ցանկացել է անհայտ մնալ և որը բախվել է նման խնդրի հետ: Միաժամանակ, նա նշել է ևս մեկ լրագրողի անուն, որին դեսպանատներից մեկում հարցեր են տվել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին, թե ում հետ է նա մտադիր հանդիպել և այլն: Ադրբեջանի իշխանություններն իրենց համար կազմել են միջազգային կառույցների և կազմակերպությունների ցուցակ, որոնց ներկայացուցիչների հետ հրաժարվում են հանդիպել կամ հարցազրույց տալ, քանի որ նրանց զեկույցներում և հաշվետվություններում առկա է Ադրբեջանի հասցեին քննադատություն: Եթե այդպես շարունակվի, ապա ԱԳՆ-ի և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները ստիպված կլինեն հարցազրույց տալ միայն ԱԶՏՎ-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |