Քրդերին թույլ են տվել մասնակցել թուրքական խորհրդարանի ընտրություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովն այլևս առարկություն չունի քուրդ թեկնածուների մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին: Ըստ նախօրեին ընդունված որոշման, ընտրություններին կարող են մասնակցել յոթ անկախ քուրդ թեկնածուներից վեցը: Մասնավորապես, նրանց թվում է նաև հայտնի քուրդ քաղաքական գործիչ Լեյլա Զանան:

Մի շաքր քաղաքական գործիչների ընտրություններին մասնակցելու արգելքի մասին որոշումը կայացվել էր ապրիլի 18-ին: Որոշումը հիմնավորվում էր նրանով, որ թեկնածուներն անցյալում դատվածություն են ունեցել:

Ի պատասխան երկրում բողոքի ցույցերի շարք սկսվեց: Եղան վիրավորներ ու զոհեր, գրում է թուրքական Today's Zaman-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---