Նորվեգիայի փոքրաթիվ հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին25 ապրիլի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում առկա փոքրաթիվ հայկական համայնքը հասցրել է ձևավորել սեփական ավանդույթները: Երեկ Նորվեգիայում Հայկական մշակութային կազմակերպությունը, որ միավորում է Օսլոյի և շրջակա բնակավայրերի հայերին, կազմակերպել էր Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում Օսլոյից ոչ հեռու գտնվող Ասկեր քաղաքի եկեղեցում: Միջոցառումը պարունակում էր թե մշակութային, թե կրոնական և թե ժամանցային տարրեր, այն հատկապես ոգևորում էր համայնքի փոքրիկ անդամներին, ովքեր խանդավառությամբ մրցույթի էին բռնվել գունագեղ ու նկարազարդ հավկիթներով: Ավանդույթի համաձայն` ապրիլի 24-ին տեղական ժամանակով ժամը երկուսին համայնքի անդամները այցելեցին Օսլոի մերձակայքում, Բաերում համայնքում գտնվոգ Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածք, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի Ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասերի ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր և ցեղասպանության հիշատակի հուշահամալիր: Համայնքի անդամները իրենց փոքրիկների հետ ծաղիկներ դրեցին մեծ նորվեգացու շիրմին ուիրականցրեցին մոմավառություն: Նորվոեգիայի Հայկական Մշակութային կազմակերպության նախագահության անդամ Լիլիթ Մկրտչյանը հիշատակման ելույթ ընթերցեց, որից հետո մի քանի անդամներ ևս երախտիքի խոսքեր ասեցին ուղղված Ֆրիտյոֆ Նանսենին, այնուհետև հավաքվածները երգեցին Հայաստանի հանրապետության օրհներգը և ծածանեցին Հայաստանի և Նորվեգիայի դրոշները: Նշվեց, որ համայնքի խնդրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշում է ընդունել պաշտոնապես հիմնել Հայկական Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությունը Նորվեգիայում, որը կկազմակերպվի ս.թ. ապրիլի 29-ին Շվեդիայում Հայկական Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ քահանայի կողմից մատուցվող պատարագով: Այդպիսով, Շվեդիայում հայկական եկեղեցին սպասարկող հոգևորականների խումբը նաև կսպասարկի Նորվեգիայի հայ համայնքին: Նորվեգիայի հայկական համայնքը տարբերվում է Եվրոպայի դասական հայկական համայնքներից, քանի որ այն համեմատաբար փոքրաթիվ ու նոր համայնք է: Այստեղ, ի տարբերություն Ֆրանսիայի,Գերմանիայի, Հոլանդիայի, չկան հայերի երկրորդ և երրորդ սերունդներ: Համայնքը հիմնականում բաղկացած է Միջին Արևելքից ոչ շատ ուշ անցյալում ներգաղթած հայերից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը |