Միխաել Շպինդելեգգեր. Ավստրիան հանդես է գալիս Թուրքիայի և ԵՄ միջև առանձնահատուկ գործընկերության օգտին

PanARMENIAN.Net - Ավստրիան հանդես է գալիս Թուրքիայի և ԵՄ միջև առանձնահատուկ գործընկերության օգտին: Այդ մասին հայտնել է Ավստրիայի արտգործնախարար Միխաել Շպինդելեգգերը: Նրա խոսքով, Թուրքիայի հետ բանակցությունները տարիներ կտևեն և կնպաստեն երկրի «եվրոպականացմանը»: «Այս հարցում վերջին խոսքը ավստրիացիներինն է, որոնք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե կանցկացնեն»,- ընդգծել է նա, գրում է թուրքական Today’z Zaman թերթը:

Թուրքիան մերժում է «առանձնահատուկ գործընկերությունը» և պնդում լիիրավ անդամության հարցում:

2005 թվականին մեկնարկած բանակցությունները դադարեցվել են կիպրոսյան հիմնախնդրի չկարգավորված լինելու, ինչպես նաև Թուրքիայի անդամակցության դեմ հանդես եկող Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումների պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---