Ահմադինեժադը կմասնակցի ՄԱԿ-ի խորհրդաժողովին Ստամբուլում, Սարգսյանն ու Սարկոզին դեռևս չեն պատասխանել

Ահմադինեժադը կմասնակցի ՄԱԿ-ի խորհրդաժողովին Ստամբուլում, Սարգսյանն ու Սարկոզին դեռևս չեն պատասխանել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կմասնակցի մայիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք առավել քիչ զարգացած երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի չորրորդ խորհրդաժողովին: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, խորհրդաժողովին հրավիրված են աշխարհի մի շարք պետությունների ղեկավարներ:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հրաժարվել է մասնակցել խորհրդաժողովի աշխատանքներին` բացատրելով դա նրանով, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին ժամանակներս վատթարացել են: Հրավերներ են ուղարկվել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որոնք դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը համաժողովին:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքով, միջոցառման կազմակերպիչը ՄԱԿ-ն է, և նա է ուղարկում հրավերները, այլ ոչ թե Թուրքիայի կառավարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---