Իրանում շարունակվում են Ահմադինեժադի մերձավորների ձերբակալությունները

Իրանում շարունակվում են Ահմադինեժադի մերձավորների ձերբակալությունները

PanARMENIAN.Net - Իրանի անվտանգության ուժերը վերջին օրերին 25 հոգու են բերման ենթարկել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի մերձավորների շրջապատից: Այդ մասին հաղորդում է Fars Daily News-ը:

Մայիսի 2-ին սկավառակների ապօրինի պատրաստմանը մասնակցության համար բերման է ենթարկվել նախագահի աշխատակազմի մշակույթի խորհրդի նախագահ Ամիրի Ֆարը, որը համարվում է Ռահիմ Մաշայիի մերձավորը: Ձերբակալության նախօրեին Ամիրի Ֆարը հայտնել էր, որ Ռահիմ Մաշային կարող է Իրանի հաջորդ նախագահը դառնալ, եթե իր թեկնածությունն առաջադրի ընտրություններում:

Ռահիմ Մաշային Ահմադինեժադի խնամին է, որը մինչև վերջերս ղեկավարում էր Իրանի նախագահի աշխատակազմը: Ապրիլի 9-ին Իրանի նախագահի կարգադրությամբ նա ազատվեց այդ պաշտոնից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---