Մեդվեդևը վստահ է, որ ՀՄՊ ժառանգությունը կշարունակի հիմք ծառայել ՌԴ-ՀՀ հարաբերությունների ամրապնդման համար

Մեդվեդևը վստահ է, որ ՀՄՊ ժառանգությունը կշարունակի հիմք ծառայել ՌԴ-ՀՀ հարաբերությունների ամրապնդման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի նախագահներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի ժողովրդին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյակի առթիվ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Վստահ եմ, որ այդ տարիների անգին ժառանգությունը՝ միասնությունն ու համերաշխությունը, որոնք սերտորեն կապեցին մեր ժողովուրդներին, այսուհետ ևս կշարունակեն հիմք ծառայել ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների և փոխշահավետ գործընկերության ամրապնդման համար», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---