Բակո Սահակյան. Մայիսի 9 խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին 8 մայիսի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինվորներին և վետերաններին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 9-ը մեզ համար դարձել է ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը: Այն խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը Հայրենիքին և, իհարկե, հավատը լավի ու բարու հաղթանակի հանդեպ: Դրա վառ ապացույցը եղավ մեր պապերի ու հայրերի սխրագործությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մյուս ժողովուրդների հետ պայքարելով դարի գորշ ժանտախտի` ֆաշիզմի դեմ, նրանք կործանումից փրկեցին համայն մարդկությանը: Տարիներ հետո, երբ Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, նրանց հերոսական օրինակով դաստիարակված սերունդները ապացուցեցին, որ իրենց նախնիների արժանի հետնորդներն են և նույնպես հաղթանակներ արձանագրեցին կենաց-մահու պայքարում: Դա ամենից առաջ Պաշտպանության բանակի ծնունդն էր, կանոնավոր ու մարտունակ բանակի, որն այսօր էլ հանդիսանում է մեր անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը: Դա Շուշիի ազատագրումն էր, որը դարձավ հայ ժողովրդի փառապանծ հաղթանակներից մեկը: Դա նաև մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն էր, ժողովուրդ, որը կարողացավ բռունցքվել օրհասական պահին և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը: Այս հաղթանակները իրականություն դարձնելու ճանապարհին իրենց կյանքը զոհաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավերժ փառք ու պատիվ Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված խիզախ հայորդիներին: Սիրելի հայրենակիցնե՛ր, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ` կյանքի տարբեր բնագավառներում», հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |