Վրաստանն ընդունել է «չերքեսների ցեղասպանությունը»՝ հետապնդելով սեփական նպատակները, գտնում է Կոսաչովը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը վստահ է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից «չերքեսների ցեղասպանության ճանաչումը չերքեսների շահերի հետ կապ չունի»,-գրում է «Վզգլյադ» թերթը:

Կոսաչովն ընդգծել է, որ վրաց խորհրդարանականները, ընդունելով բանաձևը չերքեսների ցեղասպանությունը ճանաչելու մասին, «սեփական քաղաքական-պետական նպատակներն» են հետապնդել: Նա գտնում է, որ պաշտոնական Թբիլիսին փորձում է « ներկայացնել Ռուսաստանը որպես վրաց, ինչպես նաև ԽՍՀՄ այլ ժողովրդների դժբախտությունների աղբյուր»:

ՌԴ պատգամավորը նշել է, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է հետևողական լինի և «չերքեսների ցեղասպանությունը ճանաչելով, պետք է իր դիրքորոշումը հայտնի Հայոց ցեղասպանության ու Ամերիկայի և Ավստրալիայի բնիկների ոչնչացման հարցում:

Մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանն ընդլայնված նստաշրջանում միաձայն բանաձև է ընդունել, որով ճանաչում է «չերքես ժողովրդի ցեղասպանությունը» Ռուսական կայսրության կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---