Ադրբեջանի կազակներն ուզում են կազակական զորագունդ ձևավորել պաշտպանության նախարարության կազմում

PanARMENIAN.Net - Բաքվում Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնում կայացավ Ադրբեջանի կազակների խորհրդաժողովը: Կազմակերպությունը 1500 անդամ ունի: Խորհրդաժողովում զեկույցով հանդես եկավ կազակական գեներալ Վիկտոր Մերեշկինը: Նրա խոսքով, Ադրբեջանի կազակներն ամեն կերպ սատարում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կազակության անունից նա երախտագիտություն հայտնեց ԱՀ նախագահին Լյանքյարան քաղաքում 1796թ. կազակ զինվորներին հուշարձան կանգնեցնելու թույլտվության համար:

Վիկտոր Մերեշկինը հաղորդեց, որ ԱՀ նախագահին ուղղված դիմում կընդունվի Ադրբեջանի պաշտպանության նախարարության կազմում կազակական զորագունդ ձևավորելու, ինչպես նաև ռուսաց լեզվին առանձնակի կարգավիճակ հաղորդելու խնդրանքով:

Կայացան նոր ատամանի ընտրությունները: Քվեարկության արդյունքում Ադրբեջանի Կազակների միության ատաման կրկին միաձայն ընտրվեց Վիկտոր Մերեշկինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---