Բակո Սահակյան. Համաշխարհային հանրության աչքերում Ադրբեջանն ապակառուցողական կազմավորում է

Բակո Սահակյան. Համաշխարհային հանրության աչքերում Ադրբեջանն ապակառուցողական կազմավորում է

PanARMENIAN.Net - Առանց Ղարաբաղի իմացության ոչ մի խաղաղ պայմանագիր լինել չի կարող, որի մասին հայտարարվել է բազմիցս, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ Ղարաբաղը բանակցային գործընթացի լիարժեք անդամ է: «Այսօր բանակցություններն ընթանում են առանց Ղարաբաղի մասնակցության, դրանք չեն կարող լուրջ արդյունքներով պսակվել: Այս առումով մենք ևս որոշակի աշխատանք ենք կատարում և հուսով ենք, որ միջազգային հանրությունը և մանդատով օժտված միջազգային կազմակերպությունները կհասկանան բանակցային գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը: Այն ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ արդյունքներ ակնկալել: Փոխզիջումների մասով մենք միշտ հայտարարել ենք, որ որոշակի փոխզիջումների կողմնակիցներ ենք: Սակայն, Ադրբեջանն ու մեր հանրապետությունը տարբեր կերպով են հասկանում փոխզիջումները»,-ասել է Սահակյանը:

Ըստ նրա, գլխավոր տարբերությունն այն է, որ դեռևս անհնար է խոսել փոխզիջումների մասին, քանի որ «այսօր մենք ապրում ենք որոշ իրողությունների պայմաններում»: «Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս կանոնավոր, կարելի է ասել, ամենօրյա սպառնալիքներով, Ղարաբաղի հասցեին: Բնականաբար, նման վարքը և քաղաքականությունը չեն կարող աջակցել ոչ բանակցային գործընթացին, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համաշխարհային հանրության աչքերում Ադրբեջանը դրսևորվում է որպես ապակառուցողական կազմավորում, և, բնականաբար, նման վերաբերմունքը և նման մոտեցումը չեն կարող ընդունելի լինել մեր համար: Ուստի, նման պայմաններում խոսել փոխզիջումների մասին անհնար է»,-ասել է ԼՂՀ նախագահը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---