Բակո Սահակյան. Ի դեմս Ադրբեջանի ղեկավարության այսօր դրսևորվում է ահաբեկչության մի նոր տեսակ

Բակո Սահակյան. Ի դեմս Ադրբեջանի ղեկավարության այսօր դրսևորվում է ահաբեկչության մի նոր տեսակ

PanARMENIAN.Net - Եթե միջազգային հանրությունը ղարաբաղյան կարգավորման հարցում անգործության մատնվի, ինչպես դա այսօր է արվում, ապա լարվածության աճ միանգամայն հնարավոր է: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նրա, այն սպառնալիքը, որն առկա է այսօր տարածաշրջանում, վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այդ սպառնալիքը շատ ավելի վտանգավոր է, քան այսօր ընդունված է ասել: «Մենք գտնում ենք, որ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության այսօր դրսևորվում է ահաբեկչության մի նոր տեսակ, որը առնչվում է ոչ միայն Ղարաբաղին ու ղարաբաղցիներին, հայ ժողովրդին: Այդ սպառնալիքն ուղղված է ողջ քաղաքակրթության դեմ: Մենք գտնում ենք, որ համաշխարհային հանրությունը, հաշվի առնելով այս իրավիճակը, անպայման որոշակի քայլեր կձեռնարկի, որի արդյունքում Ադրբեջանը կհարգի միջազգային նորմերը»,-ասել է նա:

Բակո Սահակյանը նշել է նաև, որ ԼՂՀ-ն չափազանց շահագրգռված է, որ ՌԴ-ն մասնակցի կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը պատմականորեն միշտ ներկա է եղել տարածաշրջանում: Ռուսաստանը չի կարող չմասնակցել Կովկասի կյանքին»«-ասել է Սահակյանը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---