«Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր. Ադրբեջանի իշխանությունները մանկամիտ են գործում24 մայիսի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի իշխանությունները մանկամիտ են, նեղացկոտ: Նրանք գիտեն, որ ռադիոկայանն ազատական է, ժողովրդավարական և անաչառ»,-«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը՝ մեկնաբանելով «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի այցը Լեռնային Ղարաբաղ, որից հետո Ադրբեջանի իշխանությունները նրան «անցանկալի անձ հայտարարեցին»: Ռեմչուկովը հիշեցրել է, որ Բունտմանը բարեխիղճ լրագրողի գրեթե 20-ամյա փորձ ունի: «Ուստի, նման հայտարարությունները ոչ միայն վարկաբեկում են երկիրը, այլ նաև միտք են առաջացնում, որ այնտեղ ամեն ինչ կարգին չէ: Որովհետև սովորաբար իշխանությունները նյարդայնանում են, երբ որևէ լրագրող ինչ-որ բան է բացահայտում, քանի որ թաքցնելու քիչ բան չունեն»,-ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները: Նախօրեին «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանն այցելել էր ԼՂՀ, որտեղ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից և Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանից: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն Բունտմանին հայտարարեց «պերսոնա նոն գրատա»՝ արգելելով նրա մուտքն Ադրբեջան: Սակայն, ինչպես հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ռադիոկայանի աշխատակիցները հետագայում ևս կայցելեն այնտեղ, ուր նրանց կգործուղի գլխավոր խմբագիրը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |