Նիդերլանդներում արդեն նշել են Առաջին Հանրապետության օրը24 մայիսի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնական միջոցառում` կազմակերպված Հոլանդիայի Հայ դատի հանձնախմբի կողմից: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով անդրադարձավ Առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Մայիսյան հերոսամարտերը նշանավորեցին միասնականության անպարտելիությունը, արդար դատի համար պայքարի անբեկանելիությունը, գաղափարներ, որոնք մենք վերահաստատեցինք 20-րդ դարի վերջին Արցախի ազատագրման պայքարում: Բոլոր տարաձայնությունները, տարբերվող կարծիքներն ու մոտեցումները երկրորդական դարձան եւ աշխարհասփյուռ հայությունը միավորվեց հայրենիքի հետ` հասնելու բարձրագույն գաղափարի իրականացմանը` անկախ հայրենիքի հաստատմանը»: Տոնական միջոցառմանը հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ ամերիկահայ հայտնի երգիչ Գառնիկ Սարգսյանը: Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ Բելգիայի ու Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբերի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության, եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |