Ադրբեջանական պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ աշխատանքն ավելի հաջող կլիներ, եթե այնտեղ իր տեղն ունենար Թուրքիան 3 հունիսի 2011 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անարդյունք է: «Սփյուռքի միջազգային կենտրոն» հասարակական միավորման ամենամյա հաշվետու ժողովում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գյուլյար Ահմեդովան: «Եթե Թուրքիան տեղ ստանար ԵԱՀԿ Մինսկի խմբում, այդ առաքելությունը շատ ավելի հաջող կլիներ: Սակայն նման առաջարկը ջղայնություն է առաջացնում որոշ միջազգային շրջանակներում»,- ասել է Ահմեդովան: Պատգամավորի խոսքով, անգամ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ջերմ հարաբերությունները «սառեցնելու» փորձեր են կատարվում: Ահմեդովան նկատել է, որ Ադրբեջանի ՍՄԿ-ն կարևոր աշխատանք է իրականացնում, որպեսզի միջազգային հանրությանը տեղեկացնի «Ադրբեջանի և Ղարաբաղի մասին ճշմարտության» մասին, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |