Ֆրանսիան Հայաստանի կողքին է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին 17 հոկտեմբերի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում վստահեցրել է, որ Ֆրանսիան անշեղորեն Հայաստանի կողքին է` երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: «Ձեր երկրի համար ճակատագրական պահերին Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի և տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա»,- գրում է Սարկոզին: Նրա խոսքով՝ այժմ պետք է որոշակիացնել երկկողմ հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Ընդ որում, նախագահը հավատացրել է, որ Ֆրանսիան ի սրտե և անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար: Նամակի վերջում Սարկոզին Հայաստանին ցանկացել է խաղաղ և բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, և Սերժ Սարգսյանին մաղթել է, որպեսզի երկրի ղեկավարի նրա առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին, իրավամբ, արժանի է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |