ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԿԻՊՐՈՍ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոս: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասի, Կիպրոս-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Նիկոս Անաստասիադեսի, երկրի նախարարների կաբինետի անդամների հետ: Պատվիրակության անդամները կհանդիպեն նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելեն Մելքոնյան վարժարան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---