ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ «ԿԱՄՈՒՐՋ ԳՑԵԼ» ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ «ՓԱԹԵԹԱՅԻՆ» ԵՎ «ՓՈՒԼԱՅԻՆ» ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - Մենք ունենք մի քանի գաղափար ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է համարել նոր եւ քննարկել դրանք հակամարտող կողմերի հետ բանակցությունների ընթացքում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, հիմա դեռեւս ժամանակը չէ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ առաջ քաշելու, այլ պետք է փորձել ընդհանուր հայտարարի գալ եղածների հիման վրա` դրանց համատեղման ճանապարհով: Պատասխանելով այս այցի ընթացքում ներկայացված միջնորդների գաղափարներին առնչվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների արձագանքի վերաբերյալ լրագրողների հարցին` ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը հաղորդել է, որ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հայտնի է համանախագհներին, քանի որ Հայաստանի նախագահն արդեն 4 տարուց ավելի զբաղվում է այդ հարցով: «Մինչդեռ, Իլհամ Ալիեւի հետ մենք առաջին անգամ էինք հանդիպում եւ մեզ համար կարեւոր էր իմանալ նրա կարծիքը` այն հետագայում հաշվի առնելու նպատակով», - ասել է դիվանագետը: Ինչպես իր հերթին հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, միջնորդների նպատակներից մեկը` «հակամարտության կարգավորման «փուլային» եւ «փաթեթային» տարբերակների շտամպերից հեռանալն էր եւ այդպիսով նոր նկատառումներ ներկայացնելը` երկու տարբերակների միջեւ կամուրջ գցելու նպատակով»: Ռուս դիվանագետը կրկին ընդգծել է, որ փոխհամաձայնության հասնելու գլխավոր պատասխանատվությունը կրում են հակամարտող կողմերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---