ԲԱՔՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն բանակցություններ չի վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղադրման վերաբերյալ: Նման պաշտոնական հայտարարություն, «Day.Az»-ի հաղորդագրության համաձայն, արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Բաքվում այսօր սկսվող այցի ներքո ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են ճիշտ հակառակ տեղեկատվություն: Այնուամենայնիվ, ադրբեջնական կառավարության ներկայացուցիչները նշել են, որ չեն բացառում ռազմական համագործակցության հնարավորությունը երկու երկրների միջեւ: Մինչդեռ, ինչպես Բաքվի «Էխո» թերթին է հաղորդել աղբյուրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, «Ադրբեջանի ղեկավարության հետ Դ.Ռամսֆելդի քննարկելիք հարցերից մեկը կդառնա տեղանքի հետախուզման թեման, որտեղ ամերիկացիները հետագայում կցանկանային ունենալ իրենց զինծառայողների տեղակայման կետը»: Աղբյուրի համաձայն, ի նկատի են առնվում Կյուռդամիր, Գալա եւ Հաջի բնակավայրերում տեղակայված նախկին ԽՍՀՄ ռազմական օդակայանները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---