ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին Մոսկվայում ՀՀ դեսպանության շենքում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի մարզերի հայ համայնքների ղեկավարների եւ համայնքային խորհուրդների անդամների հետ: Քննարկվել են հայկական արտաքին քաղաքականության ուղղություններին, դեսպանության եւ համայնքների կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ համատեղ միջոցառումների ծրագիրը: Շոշափվել են նաեւ շնորհալի հայ երեխաներին աջակցելու, Ռուսաստանի մարզերի հայազգի երեխաների հանգիստը Հայաստանում կազմակերպման հարցեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---